Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

ՊԵԿ նախագահը շեշտեց, որ պատերազմի օրերին ՀՀ ներկրված ապրանքնրի մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Պատերազմի օրերին բանակի համար գնված թանկարժեք զրահաբաճկոնների` ՀՀ ներկրման մանրամասները ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել` պատճառաբանելով ռազմական նշանակության ապրանքների ներկրման ընթացակարգի գաղտնիությունը։

Ինչո՞ւ է Ֆրանսիայից ուղարկված օգնությունը մնացել պահեստում. ՊԵԿ-ը պարզաբանում է

«Ռազմական նշանակության ապրանքների ծավալների, քանակների, գների վերաբերյալ հանրային տեղեկատվություն չի կարող ներկայացվել,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով,– Ներմուծման գործընթացքում որևէ կոռուպցիոն ռիսկեր մենք չենք տեսել և քննության որևէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»։

ՊԵԿ նախագահը շեշտեց, որ պատերազմի օրերին ՀՀ ներկրված ապրանքնրի մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել։

Հիշեցնենք` ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ»–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ, շրջանցելով պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությունը գնումներ է կատարել, և, օրինակ, գնել մեծ քանակությամբ զրահաբաճկոններ` գրեթե 600 դոլարով։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ