Զինծառայողների հիմնադրամն արդեն աջակցում է ավելի քան 1 500 ընտանիքի. վճարումների կարգը

Շահառու ընտանիքների թիվն ավելանում է, իսկ վճարումները սկսվում են նախապես` մինչև հաշմանդամության կամ անհետ կորածի կարգավիճակի պաշտոնական ձևակերպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Փետրվար — Sputnik. Զինծառայողների ապահովության հիմնադրամն աջակցություն է տրամադրում արդեն ավելի քան 1 500 ընտանիքների։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Զինծառայողների հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը կարող է հասնել 15 000–ի

Հիշեցնենք, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի նախկինում փոխանցում էր հիմնադրամին 1 000 դրամ` անկախ աշխատավարձի չափից։ 2021 թվականից վճարները կապակցվել են աշխատավարձի չափին (մանրամասն`այստեղ

Արցախում վերջին պատերազմական գործողություններից հետո հիմնադրամի հատուցումները կտրուկ ավելացել են։ Հաշվի առնելով, որ վիրավորների հաշմանդամությունը ձևակերպվում է որոշակի ընթացակարգերից հետո` հիմնադրամը նրանց աջակցությունը սկսում է անհապաղ, որպեսզի զինծառայողները ստիպված չլինեն սպասել այդ ընթացակարգերի ավարտին։ Նույնկերպ օգնություն են ստանում նաև անհետ կորածների ընտանիքները։

Այս պահի դրությամբ` հիմնադրամը օգնություն է տրամադրում 1 528 ընտանիքների, որոնցից 1 111–ը վերջին պատերազմական գործողությունների մասնակիցներն են (կամ նրանց ընտանիքները)։

Հաշմանդամություն ունեցող տղաները պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու հնարավորություն կունենան

Զոհվածների ընտանիքների անդամները ստանում են միանվագ 10 միլիոն դրամ և ամսական 300 հազար դրամ` սպաների ընտանիքները, 250 հազար` ենթասպաների և կամավորների, 200 հազար` ժամկետային զինծառայողների ընտանիքները։ Նույնքան են ստանում առաջին կարգի հաշմանդամները։ Երկրորդ կարգի հաշմանդամները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ և ամսական վճարներ` համապատասխանաբար 200, 150  և 100 հազարական դրամ։ Ամսական վճարները տրամադրվում են 20 տարի և ավելանում են լրացուցիչ 100 հազար դրամով, եթե զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող չափահաս երեխա։

«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ». մայրը չհասկացավ, որ հյուրը թշնամին է, կզանգի, եթե ողջ մնա

Անհետ կորածների ընտանիքների անդամներն այժմ հիմնադրամից ստանում են ամսական 300 հազար դրամ` վեց ամսով։ Եթե զինծայառողը դատարանի որոշմամբ ճանաչվի կորած, ապա  նրա ընտանիքը կսկսի այդ վճարները ստանալ արդեն մշտական հիմունքներով։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա, կառավարության որոշմամբ, արդեն իսկ վճարումներ են ստանում այն զինծառայողները, ում մոտ հաստատվել է հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ, բայց որոնք դեռ չեն անցել պաշտոնական հաշվառման գործընթացը։

Ընդհանուր առմամբ, հիմնադրամն արդեն ստացել է շուրջ 32 միլիարդ դրամ պատադիր վճարներից և շուրջ 9 միլիարդ դրամի նվիրատվություններ` ավելի քան 60 երկրից։ Նվիրատվությունների հիմական մասը (մոտ 7,5 միլիարդ դրամ) փոխանցվել է սեպտեմբերի 27–ից հետո։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

Ավետիքյանը հիշեցրել է, որ վճարումների համար պետք է դիմել տեղական ինքնակառավարման մարմիններ և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր (տե՛ս այստեղ)։ Շահառուների ցուցակի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Ինչ վերաբերում է անհետ կորածի կարգավիճակին, ապա այն ստանալու համար փետրվարի 10–ից ընտանիքը պետք է դիմի դատարան։ Մի շարք փաստաբանական գրասենյակներ պատրաստակամություն են հայտնել այդ իրավական օգնությունը տրամադրել անվճար։