«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք

Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հանգիստ մտավ կառավարական շենք, իսկ դրսում հավաքվածները նրան դիմավորեցին տարբեր վանկարկումներով` «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխափան հասավ կառավարության երրորդ մասնաշենք և մտավ ներս։ Շենքն ամբողջությամբ շրջապատված էր ոստիկանական մեծ խմբերով և անգամ լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ շենքին։

Երևանի կենտրոնում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել. լուսանկարներ

Մինչ այդ դրսում հավաքվածները գոռում էին` «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ինչի՞ց ես վախենում»։

Նրան դիմավորեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Փաշինյանը պետք է հանդիպում ունենա շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին`11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք:

Այդ անձն ազատ տեղաշարժվելու իրավունք չունի. ընդդիմությունը փակելու է կառավարության մուտքը

Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։

«Դու գնալու ես, Նիկոլ». ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա