«Մի հոգու չեն գտնում». Սաշիկ Սարգսյանը մեկնաբանել է իրեն վերագրվող «50/50»–ի լուրերը

Նախկին պատգամավորը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նախկինում ինքը Հայաստանում գործող բոլոր բիզնեսների 50 տոկոսի փայատերն էր։
Sputnik

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իրեն վերագրվող լուրերն այն մասին, որ մինչ հեղափոխությունը նա Հայաստանում գործող բոլոր բիզնեսների 50 տոկոսի փայատերն էր։

Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին

Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ գործող շխանությունն արդեն մի քանի տարի փնտրում է իր «գործընկերներին։ Բայց ապարդյուն։

«Արդեն 3 տարի է` փնտրում են, բայց մի հոգու չեն գտնում։ Մի հատ դեպք չեն արձանագրել, սուտ է»,– ասաց Սարգսյանը`հավելելով, որ այդ փաստով որևէ քննություն 3 տրվա ընթացքում չի իրականացվել։

Հիշեցնենք` Ալեքսանդր Սարգսյանի «50/50»–ը դարձել էր 2018թ–ի հեղափոխության քննադատական եույթների կարևոր թեմաներից մեկը։

Ավելի ուշ` արդեն հեղափոխությունից շուրջ 1 տարի անց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը այդ ընտանիքի ամենասուրբ դեմքն է։

Կանխե՛ք պետական տեռորը. Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել

2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։

Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ