ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Իրանի քաղաքացին ավտոմեքենայի խցիկում պահած դրամապանակի մեջ ադամանդե քարեր է թաքցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար։

ՊԵԿ փոխնախագահի` խաղատուն այցելելու հանգամանքները պարզվում են

«Օրերս մաքսանենգության դեմ պայքարի վարչության և հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ. Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար»,–նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի (Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին