Ջրափրկարարները Շորժայի հյուրատան մոտ գտել են 59–ամյա քաղաքացու դին

Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձված 59–ամյա քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ

Նշվում է, որ այսօր` ժամը 09:40-ին, Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին` ժամը 14:20-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնություն:

Ջրահեղձման երկու դեպք` 1 օրում. փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 20:09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք:

Արփա գետում 21 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել