Մեղրու լեռնանցքում քարեր են թափվել, ճանապարհը միակողմանի փակ է. տեսանյութ

Ճանապարհահատվածը բացվելուն պես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։
Sputnik

Այսօր Մեղրիի լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել, որի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում։

«Տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհահատվածը բացվելուն պես նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։