Բժիշկը բացատրել է՝ ինչպես է պետք սթրեսը «ջրով կտրել»

Բժիշկ-էնդոկրինոլոգն ասել է, թե ինչով կարելի է փոխարինել պաշտպանական ռեակցիան, երբ մարդը սկսում է ուտել սթրեսը հաղթահարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուհրա Պավլովան Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է՝ ինչպես լավագույնս հաղթահարել սթրեսը։

Ինչպես խուսափել սթրեսից բխող շատակերությունից. 4 խորհուրդ սննդաբանից

Փորձագետը նշել է, որ ամենագլխավոր սխալն այն է, որ մարդիկ ուտում են սթրեսը հաղթահարելու համար։ Նրա խոսքով՝ սնունդը կարող է օգնել ազատվել տագնապի զգացումից, բայց դա միայն բացասական հետևանքներ կունենա։

«Սթրեսի ժամանակ ուտելը սննդային վարքի խանգարում է, քանի որ մենք փորձում ենք սթրեսային իրավիճակները փոխհատուցել սննդով», - ասել է բժիշկ-էնդոկրինոլոգը:

Քաղցր ուտելու ու ավելորդ կիլոգրամներ հավաքելու փոխարեն բժիշկը խորհուրդ է տվել սթրեսի ժամանակ ջուր խմել։

Կյանքն առանց սթրեսի. տագնապը հաղթահարելու 6 եղանակ

«Երբ մենք խմում ենք սթրեսի ժամանակ, մենք պատռում ենք տրամաբանական շղթան, երբ ուղեղը սթրեսային իրավիճակում խթանում է մակերիկամների աշխատանքը՝ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի, արտադրության համար։ Երբ մենք ջուր ենք խմում, այդ կապը ընդհատվում է, ու հորմոնները չեն արտադրվում», - բացատրել է մասնագետը։

Եվս մեկ լավ այլընտրանք են վարժությունները։ Մարդու օրգանիզմում նախատեսված է պաշտպանիչ ռեակցիա՝ շարժման տեսքով, այդ պատճառով ոմանք նյարդայնանալիս  սկսում են շրջապտույտով քայլել։

«Լավագույն միջոցը սթրեսի դեմ». բուժաշխատողների զգացմունքային տանգոն հուզել է օգտատերերին