Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:
Sputnik

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկողություն իրականացնել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով: 2020թ. նոյեմբերի 14-ից հետո Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ 52659 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմի հետ պլանային կարգով խախտումների, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման կանխման վարժանքներ և մարզումներ են անցկացվում։

Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են