Երևանի մետրոպոլիտենի համար դրենաժային թունել կկառուցվի

ԵՄ-ն հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության հետ քննարկել է Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը` նշելով, որ քննարկումն անցկացվել է առցանց ձևաչափով։

Միկրոավտոբուսներից կազատվենք չինական ավտոբուսների շնորհիվ. 161 նոր ավտոբուս ձեռք կբերեն

Մարությանը ներկայացրել է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման, քաղաքային լուսավորության, մանկապարտեզների շինարարության և մի շարք այլ ծրագրերի ընթացքը:

Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ հարցերով համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին Նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ:

Հաջողությունը սպասվածից մեծ էր. Երևանի 66 կետում կա աղբի տեսակավորման հնարավորություն