Տաշիր քաղաքի բնակչի մոտից ոստիկանները խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

Տաշիր քաղաքի 47-ամյա բնակիչը թմրամիջոցները պահում էր ընկերոջ առանձնատանը։
Sputnik

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տաշիրի ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել։

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

«Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։ Հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Տաշիր քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ խոշոր չափի մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածը հայտնել է, որ իր մոտից հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածն ընկերոջ տանը թմրամիջոց է պահում։

Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են

Նույն օրը նշված առանձնատան սենյակներից մեկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 350 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել են փորձաքննություններ։

Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան