Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը շեշտեց, սակայն, որ այլևս չի հավակնում որևէ բարձր պետական պաշտոնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ArmNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:

Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան

«Եվ որևէ պարագայում ես չեմ լինելու ղեկավար պաշտոնում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին»,- ասաց Սարգսյանը: 

Նա նաև շեշտեց, որ իր ասածը չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

«Ճիշտ հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում մերթ ընդ մերթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը

Գործող իշխանությունը մինչ վերջերս դեմ չէր արտահերթի գաղափարին, բայց առանց վարչապետի հրաժարական տալու։