Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել

Opel astra–ի վարորդն ու մյուս ուղևորը նույնպես 17 տարեկան են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կա զոհ։  Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

«Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ողբերգական վթար է եղել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի մոտ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով և փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի