Հայ տղամարդն ադրբեջանցու անվան տակ անհետ կորածների հարազատներից մերկ լուսանկարներ է ուզել

Տղամարդը սպառնացել է անհետ կորածների հարազատներին բռնություն գործադրել զինվորների նկատմամբ, եթե իրեն մերկ լուսանկար կամ տեսանյութ չուղարկեն։
Sputnik

ՀՀ ԱԱԾ-ն տարօրինակ մի դեպք է պարզել. ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook սոցցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, կապ է հաստատել պատերազմում անհետ կորած զինվորների աղջիկ ազգականների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա, և, ներկայանալով որպես ադրբեջանցի, անհետ կորածների մասին լուրեր հայտնելու դիմաց պահանջել է իր էջին ուղարկել մերկ լուսանկարներ և տեսագրություններ։ Տղամարդը սպառնացել է իր պահանջը չկատարելու դեպքում սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:

Արմավիրի համայնքների ղեկավարներն օժանդակել են, որ տղամարդիկ չմասնակցեն զորավարժանքին. ԱԱԾ

Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցցանցի նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, ինչն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով:

«Դեպքի առթիվ բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, որը ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրան կալանավորել են»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում շուրջ մեկ տասնյակ տուժողներ դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Հայտնաբերվել և առգրավվել են տղամարդու բջջային հեռախոսները։

Տղամարդն անհետ կորած զինվորի հորից խոշոր կաշառք է ուզել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

ԱԱԾ–ն հայտնում է, նման արարք կատարելու համար որպես պատիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

Միաժամանակ, ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին։

Եվս 1 հեռախոսահամար. ԱԱԾ–ն կօգնի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում խնդիրների բախված քաղաքացիներին