«Երևան մոլի» այցելուները դուրս են եկել շենքից ու չեն շտապում նորից ներս գնալ. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տարածքում արձանագրել է, թե ինչպես են կենտրոնի մեծ թվով այցելուները երկրաշարժից վախեցած դուրս եկել շենքից։
Sputnik

Երևանում երկրաշարժի պատճառով առաջացած անհանգստությունը պահպանվում է։ Քաղաքացիները, չնայած այն հանգամանքին, որ դրսում եղանակը ցրտել է, դեռ շարունակում են մնալ բաց տարածքներում` անվտանգության նկատառումներից ելնելով։

Հետցնցումներ և ավերածություններ. ԱԻՆ–ը բնակչությանը հորդորում է առայժմ մնալ դրսում

Sputnik Արմենիայի թղթակիցը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տարածքում արձանագրել է, թե ինչպես են կենտրոնի մեծ թվով այցելուները երկրաշարժից վախեցած դուրս եկել շենքից ու շարունակում են դրսում մնալ` խուսափելով շենքի ներսում գտնվելուց։

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց