Ինչպես են մարդիկ երկրաշարժից հետո դուրս փախչում շենքից. տեսանյութ

Sputnik Արմենիային են տրամադրվել Երևանի շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը։
Sputnik

Երևանյան շենքերում ու բակերում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ իրարանցում է առաջացրել երկրաշարժը բնակչության շրջանում։

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ

Sputnik Արմենիային են տրամադրվել մայրաքաղաքի շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկի նկարահանված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ վազելով դուրս գալիս շենքից` իրենց հետ տանելով երեխաներին։

Երկրաշարժի ցնցումներից վախեցած բնակիչները տնային շորերով դուրս են նետվում շենքից` վազեվազ իջնելով աստիճաններով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց