Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ

Ռուս խաղաղապահները շարունակում են հսկել, որ Արցախում պահպանվի հրադադարի ռեժիմը։ Նրանց առաջադրանքներից է նաև քաղաքացիների անվտանգ երթևեկությունը։
Sputnik

Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմի հետ անցկացվում են մարտական պատրաստության ու խախտումների կանխման վարժանքներ, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման թեմայով միջոցառումներ:

Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվո՞ւմ է. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

Դիրքերը հագեցած են անձնակազմի բնակության համար նախատեսված հարմարավետ բնակելի մոդուլներով, սննդի պատրաստման և ընդունման կետով, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլով:

Դիտորդական բոլոր կետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից ու բեկորներից պաշտպանելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաջադրանքները կատարել Ղարաբաղի տարածքում։

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:

2020 թվականի նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ 52 415 մարդ է վերադարձել իր նախկին բնակության վայր։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են