Հորդորում են` դեռևս ծառերի էտ և այգեբաց չկատարել. եղանակի տեսություն

Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Պատերազմին մասնակցած կամավորականներից և մոբիլիզացվածներից ովքե՞ր առայժմ չեն վճարվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 11–ի գիշերը սպասվում է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13....+15 աստիճան։

Հորդորում են` դեռևս ծառերի էտ և այգեբաց չկատարել. եղանակի տեսություն

Իսկ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին իր տարածքով երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ

Հորդորում են, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։