Դանակահարություն Երևանում. պատճառը sms-հաղորդագրություններն են

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Տերյան փողոցի «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ։

Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից

Փետրվարի 8-ին, ժամը 00:40-ի սահմաններում  «Աստղիկ»  բժշկական կենտրոնից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու: Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Բ.-ն է,  բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Եղբայրը Արտյոմ Բ.-ին ասել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը, սակայն Արտյոմը շարունակել է հաղորդագրություններ է  ուղարկել: Այդ մասին իմանալով` Նարեկ Կ.-ն հանդիպման  է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է ծնվել և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին:

Լարսում 350 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված. Հայաստանում ևս կան փակ ճանապարհներ

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության  կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  Նարեկ Կ.-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու  ուղղությամբ: