Երևանի քաղաքապետարանը 3 մանկապարտեզ կկառուցի, ևս 12-ն էլ կվերանորոգի

Ծրագրով նախատեսված է վերականգնել մանկապարտեզները, հիմնանորոգել և շենքերի սեյսմիկ անվտանգություն ապահովել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Երևանի Էներգաարդյունավետություն» ծրագրի շրջանակում Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցեն, ևս 12-ն էլ կվերանորոգվեն: Համապատասխան դրամաշնորհային համաձայնագիրը հավանության արժանացավ Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Ճարտարապետին փոխարինեց գինեկոլոգը. ավագանու քաղաքաշինության հանձնաժողովը նոր նախագահ ունի

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նիստի ընթացքում հայտնեց, որ 15 միլիոն եվրոյի ֆինանսական համաձայնագիրը մանկապարտեզների վերականգնում, հիմնանորոգում և շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովում է նախատեսում:

Նա նշեց, որ այս տարի ծրագրի շրջանակում կսկսվեն ևս վեց մանկապարտեզների վերականգնողական աշխատանքները։ Մանկապարտեզների կառուցման կամ վերանորոգման միջին ժամկետը կկազմի 18 ամիս, հետևաբար վեց շենքերը կարող են շահագործման հանձնվել 2022 թվականին:

Ծնողները պահանջում են բացել մանկապարտեզները

2020 թվականին հիմնանորոգվել է 11 մանկապարտեզ, որոնցից 9-ն արդեն շահագործման են հանձնվել, 2-ն աշխատանքները կսկսեն առաջիկա օրերին:

Քաղաքապետարանի բյուջեի հաշվին նախատեսվում է ընթացիկ տարում վերանորոգել 6-7 մանկապարտեզ։

«Ոչ մի արտառոց գործընթաց չկա». Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին

Հիշեցնենք, որ «Երևանի Էներգաարդյունավետություն» ֆինանսական պայմանագիրը քաղաքային իշխանությունների և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել էր 2017թ. դեկտեմբերի 1-ին: Ծրագրի նպատակն է բարձրացնել էներգաարդյունավետությունը համայնքային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը վայր է դրել լիազորությունները