Շուռնուխում նոր թաղամասի կառուցումն արդեն սկսվել է. տեսանյութ

Այսպես ասած, Շուռնուխի «ավելորդ» տներում վերաբնակեցվելու են արցախցի փախստականները։
Sputnik

Շուռնուխում սկսվել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Թաղամասն այն գյուղացիների համար է, որոնք զրկվեցին իրենց տներից Գորիս-Կապան մայրուղու արևելյան ուղղությամբ Ադրբեջանին 12 տուն հանձնելուց հետո։

Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց շինարարներից Լենդրուշ Լենդրուշյանը, այժմ հողային աշխատանքներ են ընթանում, ճանապարհներ են կառուցում ապագա թաղամասի ներսում և շուրջը:

Կառավարության ֆինանսավորմամբ կկառուցվի 3-4 սենյականոց 11 տուն։ Նախատեսվում է շինարարությունը ավարտել մինչև տարեվերջ կամ ավելի շուտ։

Այդ ժամկետները հաստատել է նաև գյուղի իրավիճակին ծանոթանալու համար Շուռնուխ եկած ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Ճանապարհի մյուս կողմում էլ բարերարների նվիրատվությամբ կառուցվելու են ևս 13-14 տներ։

Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան

Sputnik Արմենիայի հետ  զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ տեղեկացրեց` ծրագրվում է «ավելորդ» տներում վերաբնակեցնել արցախցի փախստականների։