ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. 11 տարեկան աղջնակն ընկել է Մոսկվայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Վաղ առավոտյան աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
«Բժիշկներն ախտորոշել են գանգի կոտրվածքներ, ձեռքերի բաց կոտրվածքներ, ինչպես նաև կոնքի կոտրվածքներ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ աղբյուրի` մայրը պատմել է, որ քնելուց առաջ դստեր հետ խոսել է համացանցից օգտվելու մասին, ասել, թե ինչ տեսանյութեր կարելի է դիտել այդ տարիքում։ Հետո բոլորը քնել են:
Առավոտյան` ժամը 5-ի սահմանում, կինը դստեր սենյակում տարօրինակ ձայն է լսել, մտել, տեսել է` պատուհանը բաց է, իսկ երեխան՝ բակում ընկած։
Աբորտն արգելող օրենքի ընդունումից հետո Լեհաստանում առաջարկել են «լացի սենյակներ» ստեղծել
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային