Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի

Սպանված երիտասարդը Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Մարմնական վնասվածք է ստացել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Սահակ Կարապետյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Սպանություն է տեղի ունեցել Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում։ Տեղեկությունը հայտնում է  Shamshyan.com-ը։

151 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Երեկ՝ փետրվարի 6-ի գիշերը՝ 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ  ռեստորանում ծեծկռտուք է: Ապա թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն է:  Մարմնական վնասվածք  է ստացել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Սահակ Կարապետյանը:

Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում

 Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: