Մյանմայի ամենամեծ քաղաք Յանգոնում բնակիչներն ամեն երեկո քաղաքական պահանջով ֆլեշմոբ են կազմակերպում: Ամեն երեկո, ուղիղ ժամը 20։30-ին քաղաքացիներն իրենց բնակարանների պատուհանների մոտ, պատշգամբներում, փողոցներում ու բակերում սկսում են հարվածել թավաներին ու կաթսաներին` բողոքելով զինվորականների` իշխանությունը զավթելու դեմ:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին երկրում համապետական ընտրություններ անցկացվեցին։ Իսկ փետրվարի 1-ին, նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումից ժամեր առաջ ուժային կառույցները ձերբակալեցին երկրի ղեկավարներին, այդ թվում` նախագահին ու վարչապետին:
Զինվորականները հայտարարեցին, որ իրենք հավատարիմ են բազմակուսակցական ժողովրդավարական համակարգին: Նրանք խոստացան նոր ընտրություններ անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, որը երկրի տարածքում հայտարարվել է մեկ տարի ժամկետով:
Հետաքրքրական է, որ 2018թ–ի հեղափոխության օրերին` Մյանմայի իրադարձություններից շուրջ 3 տարի առաջ կաթսաներին հարվածելու ֆլեշմոբեր էին անցկացվում նաև Հայաստանում։
Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ «լայքել». Մյանմայի հայկական եկեղեցին