Լուսանկարներն ու տեսանյութերը պարտադիր են. հումանիտար բեռների ստացման նոր կարգը

Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար:
Sputnik

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը:

Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրները լուծվել են. նախարար

Բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ:

«Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով:

Նշվում է, որ նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով: