Ռուս խաղաղապահները մարտական փորձառություն են մշակում «Ստեփանակերտ» զորավարժարանում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների հետ անցկացվել են БТР-82 հաստիքային սպառազինությունից հրաձգության պարապմունքներ: Զորավարժություններն անցկացվել են «Ստեփանակերտ» զինափորձարանում։
Sputnik

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զինափորձարանում մի շարք ուսումնական առաջադրանքներ են մշակել, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչությունը նաև տեսանյութ է հրապարակել։

ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում. Զաս

Զրահամեքենաների անձնակազմերի հետ պարապմունքների ընթացքում անցկացվել են БТР-82-ի ընթացային մասի և հաստիքային սպառազինության շահագործման, ինչպես նաև դրանց սպասարկման կարգի տեսական և գործնական պարապմունքներ:

Անմիջապես տանկակայանի մայրուղու և մարտական մեքենաների գծուղու վրա զրահամեքենաների անձնակազմերը մշակել են բարձր արագություններով երթևեկությունը հատած տեղանքով՝ տարբեր խոչընդոտների հաղթահարմամբ, ինչպես նաև կատարել են ստուգողական հրաձգությունների վարժություններ БТР-82А հաստիքային սպառազինությունից (30 մմ-անոց 2A72 ավտոմատ հրանոթը, 7,62 մմ Կալաշինկովի տանկային գնդացիրը)՝ անհատական և խմբային թիրախներով:

Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորված են մարտական պատրաստության հիմնական առարկաների, այդ թվում ՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների եւ այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ:

Ռուս խաղաղապահներն Արցախում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ առարկա

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են