Երևան-Իջևան ավտոճանապարհին մահացու վրաերթի են ենթարկել Ալավերդու 48–ամյա բնակչի

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է ահազանգել հենց վարորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կոտայքում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ մայրը մահացել է

«Ժամը 19։30-ի սահմաններում, Դիտավան գյուղի բնակիչ 61-ամյա Արշակ Ս․-ն իր վարած ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 144․5-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արմեն Մ․-ին»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է ահազանգել հենց վարորդը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երևանում տղամարդն «Opel»–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել մեկ այլ մեքենայի