Շատինի դպրոցի տնօրենը յուրացրել է պահակի, հավաքարարի ու վառարանները վառողի աշխատավարձը

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։
Sputnik

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցում ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, հափշտակվել է 3 միլիոն 130 հազար դրամից ավելի գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Չարաշահումներ պաշտպանության բնագավառում. 2 տարում կատարվել է 160 մլն դրամի խախտում

Մասնավորապես`Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրենը երեք կանանց հրամանագրել է որպես գրադարանավար, պահակ ու հավաքարար, իսկ երկու տղամարդու՝ դասարաններում տեղադրված վառարանները վառող, որոնք 2004-ից 2020 թվականներին տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չեն ներկայացել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

Նշվում է, որ աշխատանքային տեղեկագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ և նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։

ԱԱԾ–ն խոշոր չարաշահում է բացահայտել. Գագիկ Խաչատրյանի ենթակային մեղադրանք է առաջադրվել