«Հայկական բանակն այսօր բոլորի աջակցության կարիքն ունի». նախկին զինծառայող

Վերջերս զորացրված ժամկետային զինծառայողը կարծում է, որ ՀՀ ԶՈւ–ն առավելագույնն է արել առկա պայմաններում։ 
Sputnik

Վերջերս զորացրված ժամկետային զինծառայող, մասնագիտությամբ տանկիստ Լեոնարդ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բանակում առկա խնդիրների, ծառայության պայմանների, զորքի բարոյահոգեբանական վիճակի մասին։ 

Ինչպես վերադարձնել Հայոց բանակի կորցրած հզորությունը․ ռուս փորձագետների կարծիքներ

Արցախյան պատերազմից հետո ՀՀ Զինված ուժերի դերն ու նշանակությունը նորովի գնահատման կարիք ունեն։ Մեր զրուցակիցը կարծում է, որ բանակն առկա պայմաններում արել է առավելագույնը պետության և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ 

«Հայկական բանակը եղել է իր բարձունքում։ Այո, բանակը վիրավոր է, բայց ընկած չէ։ Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերին հնարավոր չէ վարկաբեկել։ Նա շարունակում է չափազանց մեծ դեր խաղալ երկրի կյանքում», – ասում է արդեն նախկին զինվորը։ 

Պողոսյանի համոզմամբ` այսօր ԶՈւ–ն բոլորի աջակցության կարիքն ունի։ Եվ չնայած առկա թերություններին` նախկինում սկսված բարեփոխումները տվել են իրենց դրական արդյունքը, ինչի մասին նա կարող է վկայել որպես զինվորական ծառայության նրբություններին տեղյակ մարդ։

Մեր բանակն իր ուժը ցույց է տալու աշխարհին. Վազգեն Մանուկյանն ասել է` որն է օրվա երդումը