ԵԱՏՄ–ում քաղաքացիների թոշակը հաշվարկելիս կգումարվի նաև անդամ երկրներում ունեցած ստաժը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տիմուր Ժակսիլիկովը մեկնաբանել է քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնագիրը, որը հաշվի կառնի համագործակցության երկու և ավելի երկրներում նրանց աշխատանքային ստաժը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եթե քաղաքացիներն իրենց կյանքի ընթացքում աշխատել են ԵԱՏՄ անդամ երկրներից առնվազն երկուսում, կենսաթոշակային աշխատանքային ստաժը, որն ընկած է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում կենսաթոշակային իրավունքների ձևավորման հիմքում, կարող է գումարվել: Տեղեկությունն այսօր` հունվարի 29–ին, հայտնել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում։

«Թոշակի անցնելիս այսուհետ կհաշվարկվի նաև այն աշխատանքային ստաժը, որը մարդը ձեռք է բերել այլ երկրում բնակվելիս», - պարզաբանել է հանձնաժողովի ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ ընդունված փաստաթուղթը նախատեսում է կենսաթոշակի «արտահանում», այսինքն՝ մարդն իր ընտրությամբ է որոշում՝ կենսաթոշակ ստանալ այն երկրում, որի քաղաքացի է, թե՞ այնտեղ, որտեղ փաստացի բնակվում է։

ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար

Ժակսիլիկովը վստահ է, որ համաձայնագիրը, որն ուժի մեջ մտած է համարվում 2021 թ․-ի հունվարի 1-ից, կնպաստի աշխատանքային պայմանագրերի օրինականացմանը:

Այդ առնչությամբ նա նկատել է․ «Ռուսաստանում միգրանտներն ավելի շատ են, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Մեծ մասը նախընտրում է այս կամ այն պատճառով աշխատել չվերահսկվող, ոչ պաշտոնական հատվածում, և, բնականաբար, նրանք կենսաթոշակային ֆոնդին հատկացումներ չեն անում, ինչն ի վերջո, ազդում է իրենց սեփական կենսաթոշակի վրա»:

Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում

Համաձայնագիրը գործում է Եվրասիական տնտեսական միության բոլոր պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում, բայց ուժ ունի միայն այս տարվանից. համաձայնագիրը նախորդ տարիները հաշվի չի առնում:

Երկրորդը ԵԱՏՄ-ում. Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը նվազել է