ԱՄՆ–ՌԴ հարաբերությունները կհարթվե՞ն. ինչ կփոխի ՌՀՍ պայմանագրի երկարաձգումը

Ժամանակ շատ չի մնացել․ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա փետրվարի 5-ին։
Sputnik

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են 5 տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագիրը։ Ժամանակ շատ չի մնացել․ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա փետրվարի 5-ին։ Այդ պատճառով Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանձնարարել են պատասխանատուներին հրատապ աշխատանքներ իրականացնել։

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի ժամանակ։

Դավոսի համաժողովի ժամանակ Պուտինը, անդրադառնալով Բայդենի հետ խոսակցությանը, շեշտել է, որ պայմանագրի երկարաձգման պայմանավորվածությունը ճիշտ ուղղությամբ արված քայլ է։

Պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվել էին մեկ երրորդով կրճատել մարտական լիցքերի քանակը ու երկու անգամ կրճատել ռազմավարական միջուկային զենքի կրիչների քանակը։

ՌԴ Դաշնային Խորհրդի՝ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ պայմանագրի երկարաձգումը «լավ խորհրդանշական քայլ» է Բայդենի նոր վարչակազմի հետ հարաբերությունները հարթելու հարցում։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը