Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ

Ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակում գործած քաղաքացին ցուցմունք տալիս ասել է, որ նրանց «սատանայի ավետաբերների» տեղ է դրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Բաղդադի կենտրոնում 2 մահապարտ ահաբեկչություն են իրականացրել. զոհերի թիվն անցնում է 30–ը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել է ՌԴ երեք քաղաքացիների՝ մեկ տղամարդու ու երկու կանանց վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։

«Հարձակվողը հոգեկան խանգարումներ ունի։ Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցիներից գումար չի խնդրել ու այդ նպատակով չէ, որ հարձակվել է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արդեն հայտնի է, որ ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։

Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան

Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում գործելուց հետո նա ինչ-որ տեղ թաքնվել է, հետո սնունդ գտնելու համար գնացել մզկիթի մոտ, որտեղ էլ նրան ձերբակալել են։