Օդի ջերմաստիճանը մոտ 15 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 26-28-ը և 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ։ Հունվարի 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Օդի ջերմաստիճանը մոտ 15 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հունվարի 26-28-ը և 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:

Մայրաքաղաքում հունվարի 26–ի գիշերը կգրանցվի 12-14 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -1...-3 աստիճան։

Ո՞ւմ պետք է դիմեք, եթե բողոքներ ունենաք ձմեռային զորակոչի ընթացքում