Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ

Խաղաղապահներն անընդհատ պարապմունքներ են անցկացնում և կատարելագործում իրենց գործողությունները։
Sputnik

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերի պաշտպանության կանոնավոր պարապմունքներ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակել են պահակակետը պաշտպանելու նպատակով դիրքեր զբաղեցնելու և երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու գործողությունները։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահների կրակային պատրաստության պարապմունքներն Արցախում. տեսանյութ

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են