Աշտարակում 19-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է

20-ամյա Գեղամ Ալավերդյանը Օշական գյուղի բնակիչ է։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կալանավորվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի սպանության մեջ մեղադրվողը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կոտայքում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ մայրը մահացել է

Հունվարի 23-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Ալավերդյանը դատարանից միանգամից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանություն նույն գործով բերման է ենթարկվել նաև Ալավերդյանի եղբայրը՝  17-ամյա Հովհաննես Ալավերդյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ 33 հասցեի հարակից տարածքում դանակահարել էին Արմեն Սարգսյանին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել են սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ: