Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին հանրապետության տարածքից քիչ–քիչ սառը հոսանքները կհեռանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելել, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ:

ՊՆ-ն ու «Հայտեքը» հայտարարում են մրցույթ զորակոչիկների համար

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հունվարի  23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մայրաքաղաքում հունվարի 23–ի գիշերը կգրանցվի 14-16 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -1...-3 աստիճան։

Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից