Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան

ԲԴԽ անդամի թեկնածուն կարծում է, որ համակարգված լուծումներ են պետք դատական համակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, պրակտիկայում դա ոչնչի չի բերի։ ԱԺ–ում պատգամավորների հարցերին ի պատասխան ասաց նախկին զինդատախազ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։

ԼՀԿ–ն չի մասնակցի Ջհանգիրյանի և Խաչատուրյանի քվեարկությանը. Սիմոնյանը բացատրեց` ինչու

«Իհարկե, աշխատավարձը կարևոր է, սոցիալական ապահովության խնդիրները կարևոր են, սակայն ծանրաբեռնվածության հարց էլ կա, բացի այդ` գաղթակղության այն բոլոր գործերի առնչությամբ, որոնց վրա աշխատում են»,–ասաց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով` այս ամենը համակարգված լուծում է պահանջում։

ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակում ԲԴԽ անդամներ պետք է ընտրվեն։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելի «կողմ» ձայներ: