Նորայր Նորիկյանի դիտարկմամբ` գործող իրավակարգավորումները, գործող դատական իշխանության ինստիտուտները բավարար էին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները լիարժեքորեն քննելու, իրապես արդարադատություն իրականացնելու համար, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործիքակազմով կոչված էր ապահովել դատարանների բնականոն գործունեությունն ու դատավորների անկախությունը, հետևաբար առանձնացված մասնագիտական կառույց ստեղծելու անհրաժեշտություն չկար։
«Դուք ուզում եք կոռուպցիայի դեմ պայքարել, և ձեր տեսանկյունից բացակայում է հակակոռուպցիոն դատարա՞նը կամ հակակոռուպցիոն կոմիտե՞ն։ Սա ուղղակի ժամավաճառություն է, որովհետև 2018 թվականի մայիսից հետո գործող քաղաքական իշխանության գործունեությունն ինձ բերել է այն համոզման, որ նա որևէ ցանկություն չունի կամ քաղաքական կամք էլ չի ցուցաբերում կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու առումով»,– նշեց փաստաբանը։
Նորիկյանի համոզմամբ` երեք տարին բավարար էր, որպեսզի որևէ կոռուպցիոն բնույթի գործով գոնե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատական ակտի հրապարակման ականատես լինեինք, մինչդեռ այս պահի դրությամբ չկա գեթ մեկ դեպք, երբ հրապարակվել է նման ակտ, ուստի փաստաբանի կարծիքով` գործող քաղաքական իշխանության կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործընթացն ամբողջությամբ տապալվել է, և նրա գործունեության արդյունավետությունը այդ առումով «զրո» է։
Հնարավո՞ր է արդյոք այս իրողությունների դեպքում կիրառել հակակոռուպցիոն ռազմավարություն
Նորիկյանը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ–ում գործակալական ցանցի լյուստրացիայի խնդրին և խոսել վերջին աղմկահարույց բացահայտման մասին, որի էպիկենտրոնում հայտնվել էր Ազգային ժողովի նախագահը։