Մոսկվայի մարզում 2 մանկահասակ աղջիկներն ընկել են բարձրահարկի պատուհանից․ մեկը մահացել է

Մահացած աղջիկը 13 տարեկան էր, երկրորդը՝ 12 տարեկան, նրան հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Մոսկվայի մարզի Խիմկի շրջանում բազմահարկ շենքի պատուհանից 2 դեռահաս աղջիկ են ընկել։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանային դատախազությանը։

Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել

«Նախնական տեղեկության համաձայն՝ հունվարի 19-ին երկու փոքրահասակ աղջիկները Լեսնայա 1 փողոցում գտնվող բնակելի տան պատուհանից ընկել են մուտքի մոտ։ Աղջիկներից մեկը մահացել է մինչ շտապօգնության գալը, մյուսը՝ բուժհաստատություն է տեղափոխվել», - նշված է հաղորդագրության մեջ։

«Մահացած աղջիկը 13 տարեկան էր, երկրորդը՝ 12»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։

Տեղում քննչական խումբ է աշխատում՝ Խիմկիի քննչական բաժնի ղեկավարի գլխավորությամբ։ Դատախազությունը ստուգում է սկսել, գերատեսչությունը մասնավորապես ստուգելու է նրանց ընտանիքում տիրող իրավիճակը։ Խիմկիի քաղաքային դատախազ Դենիս Անդրեևը դեպքի վայր է մեկնել։