ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր. ԱԺ–ում նախագիծ է ներկայացվել

Կսահմանվի ՊԵԿ աշխատակիցների կոնկրետ ցանկ, նրանք դասընթաց կանցնեն ոստիկանության ակադեմիայում ու նոր միայն զենք կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներից ոմանք զենք կրելու անհրաժեշտություն ունեն, ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր։ Այսօր ԱԺ–ում քննարկվեց ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

ԼՀԿ–ի երրորդ նախագիծը մերժվեց. այն անհետ կորածների ընտանիքների փոխհատուցմանն էր վերաբերում

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն ասաց, որ զենքը նախատեսվում է կիրառել օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:

«ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր մաքսանենգության, քննչական, օպերատիվ հետախուզական վարչության և հետաքննության վարչության աշխատակիցների համար։ Կսահմանվի աշխատակիցների կոնկրետ ցանկ, որոնք ոստիկանության ակադեմիայում դասընթաց կանցնեն ու նոր միայն զենք կստանան»,–ասաց նա։

Գասպարյանի խոսքով` ՊԵԿ–ի հաշվեկշռում կան այդ զենքերը, հավելյալ գումարի տրամադրման կարիք չկա։

ԱԺ նիստը թեժ է անցնում` հնչում են փոխադարձ մեղադրանքներ. ԼՀԿ–ի հերթական նախագիծը մերժվեց

Պատգամավորների հարցին, թե եղե՞լ են նման դեպքեր, երբ ՊԵԿ աշխատակցի մոտ զենք կրելու անհրաժեշտություն է առաջացել, Գասպարյանը պատասխանեց, որ չի հիշում`նման կարիք առաջացած լինի։

Ի դեպ, նախագծին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք տրամադրել։ Նա հայտնեց, որ ուզում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ։

ԱԺ-ն քննարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը