Մերթընդմերթ տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ժպիտներ ու ձեռքսեղմումներ. ժամկետային ծառայությունն ավարտածները զորացրվել են

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավային է՝ 5-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մերթընդմերթ տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Չաշխատող մայրերին նպաստ նշանակելու կարգը հեշտացվել է

Մայրաքաղաքում հունվարի 16–ի գիշերը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։