ՊԵԿ աշխատակիցները զենք օգտագործելու իրավունք կստանան

«Զենքի մասին» օրենքում փոփոխությունների հետևանքով զենք կտրվի առաջին հերթին ՊԵԿ այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են մաքսանենգության դեմ պայքարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները զենք կրելու և օգտագործելու իրավունք կստանան։ Տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ

«Օրենքի մշակումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ», - ասաց Գասպարյանը:

Առաջին հերթին զենք կտրվի ՊԵԿ այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են մաքսանենգության դեմ պայքարով։

Գասպարյանը նշեց, որ կառավարության որոշմամբ որոշվելու է պաշտոնատար անձանց կոնկրետ ցուցակ և այն զինատեսակները, որոնք նրանք օգտագործելու իրավունք կունենան։ Նա ասաց, որ ՊԵԿ աշխատակիցներն արդեն դասընթացներ անցնում են` զենք կրելու համար։

Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ

Հիշեցնենք` այսօր նիստը նաև հավանություն տվեց վարորդների նկատմամբ տուգանային միավորների կիրառման հետաձգման մինչև 2022-ի հուլիսի 1-ը։