Ինչպես հեշտությամբ նիհարել տոներից հետո. սննդաբանի խորհուրդները

Диета
Ընդհանուր առմամբ փորձագետները միակարծիք են, որ տոներից հետո նախևառաջ անհրաժեշտ է սննդակարգից հանել շաքար պարունակող մթերքներն ու ըմպելիքները՝ գազավորված, փաթեթավորված հյութերն ու ցանկացած քաղցրավենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սննդաբաններից շատերը համակարծիք են, որ ամանորյա տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենահեշտ տարբերակը բեռնաթափման օրերն են։ Սակայն ամբողջովին սոված մնալ չի կարելի։

Շռայլ ամանորյա սեղանները երբեք կազմվածքի համար աննկատ չեն անցնում։ Ճարպոտ և կծու սննդի, աղցանների, քաղցրավենիքի և այլ խոհարարական ճոխությունների առատությունը մշտապես ավելորդ կիլոգրամներ են ավելացնում։ Սակայն սննդաբանի խորհուրդները կօգնեն բավական կարճ ժամանակում կարգավորել կազմվածքը։

Мужчина с бургером
Ինչպես խուսափել սթրեսից բխող շատակերությունից. 4 խորհուրդ սննդաբանից

Ռուսաստանի սննդի հետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, ՌԴ առողջապահության նախարարության սննդաբան Վիկտոր Թուտելյանը  խորհուրդ է տալիս բեռնաթափման օրեր կազմակերպել, կտրուկ նվազեցնել սննդի ծավալներն ու անցնել նոր ռեժիմի։

Այդ օրերին կարելի է միայն խնձոր կամ կեֆիր օգտագործել։ Սկզբնական շրջանում ավելի լավ է նման սննդակարգ կիրառել շաբաթական երկու անգամ։

«Պարզապես ամբողջ օրը խնձոր կերեք, որպեսզի սովի զգացում չլինի։ Բացի այդ, սննդակարգից պետք է հանել չափից շատ կալորիական սնունդը, ամբողջությամբ հրաժարվել քաղցրից, ճարպոտ սննդից` երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ։ Դա անմիջապես կօգնի նվազեցնել մարմնի քաշն ու վերականգնել աղեստամոքսային տրակտը», – նշում է Թուտելյանը։

Նշենք, որ բեռնաթափման օրերը թույլ կտան ազատվել ավելորդ հեղուկից, որը կուտակվել է հյուսվածքներում աղի և կծու ուտեստների պատճառով։ Բեռնաթափումը կօգնի ազատվել նաև չմարսած սննդի մնացորդներից։

Գիտնականները նշել են COVID-19 վարակի վտանգը նվազեցնող լավագույն դիետան

Մյուս կողմից, բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել, սննդաբանները խորհուրդ են տալիս պահանել ջրի բալանսը։ Մեկ օրում անհրաժեշտ է խմել մինչև 2 լիտր ոչ գազավորված ջուր, ինչպես նաև կարելի է առանց շաքարավազի կանաչ թեյ ըմպել։ Իսկ նախաճաշից 30 րոպե առաջ արժե մեկ բաժակ ջուր խմել։

Սննդաբան–կոսմետոլոգ Մարինա Վաուլինան իր հերթին կարծում է, որ մոնոդիետան լավ միջոց է վերադարձնելու բարակ իրանը։ Եթե մոնոդիետա պահպանելը շատ դժվար է, սննդաբանը խորհուրդ է տալիս բեռնաթափման օրերին թարմ բանջարեղեններով ոչ աղի հնդկաձավար ուտել։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը

Բացի այդ, բժիշկի խոսքով, սնվել անհրաժեշտ է հաճախ, բայց քիչ։ Օրական չորս անգամ մոտավորապես յուրաքանչյուր երկու ժամը մեկ։ Նախաճաշը պետք է բաղկացած լինի շիլաներից, կարելի է ուտել բանան կամ խնձոր և մեկ բաժակ սուրճ խմել։

Թեթև ընդմիջումի համար հարմար կլինի ցանկացած միրգ կամ ընդեղեն օգտագործել։ Երկու ժամ անց՝ ճաշել բանջարեղենով, մսային ուտեստներով կամ հնդկաձավարով։ Ճաշի և ընթրիքի արանքում օգտագործեք մեկ բաժակ ոչ յուղոտ կաթ կամ յուղազրկված յոգուրտ։ Ընթրիքին կարելի է ձկնային ուտեստներ և աղցան ճաշակել։

Ընդհանուր առմամբ փորձագետները միակարծիք են, որ տոներից հետո նախևառաջ անհրաժեշտ է սննդակարգից հանել շաքար պարունակող մթերքներն ու ըմպելիքները՝ գազավորված, փաթեթավորված հյութերն ու ցանկացած քաղցրավենիք։ Հրաժարվել է պետք նաև տապակած, ճարպոտ և կծու սննդից, սպիտակ ալյուրից (հրուշակեղենից ու հացաբուլկեղենից)։ Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աղի օգտագործումը, դա թույլ կտա օրգանիզմն ազատել ավելորդ հեղուկից։

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետք է նաև ֆիզիկական վարժություններ անել։ Միևնույն ժամանակ չի կարելի չափից շատ ծանրաբեռնել մարմինը, հատկապես առաջին օրերին։ Մասնագետները խորհուրդ են տալիս սկսել կարդիո–վարժություններից, ընդ որում 2-3 մարզումը մեկ շաբաթվա ընթացքում լրիվ բավարար է։ Մեկ շաբաթ անց կարելի է ուժային վարժություններ ավելացնել։

Կորոնավիրուսից տուժած անապահով ընտանիքներին սննդի փաթեթներ կբաշխվեն

Կարելի է դրսում վազել, դա միշտ օգտակար է, նույնիսկ՝ ցուրտ եղանակին։ Սակայն այստեղ մի քանի մանրուք կա։ Պետք չէ վազել ասֆալտի վրա` ամորտիզացիայի պակասի պատճառով հոդերը ծանրաբեռնելու ու վնասվածք ստանալու վտանգ կա։ Գերադասելի է վազել ձյունոտ արահետներով զբոսայգիներում։

Պետք չէ մոռանալ նաև կազմվածքի համար լողի օգտակարության մասին։ Լողավազան հաճախակի այցելելը կօգնի վերադարձնել նախկին կազմվածն ու ձգել մարմինը։