Որոշ վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում կնկատվի օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի , 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անկառավարելի է դառնում. Դավթյան

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավային է, 2-5 մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Որոշ վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հունվարի 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի

Մայրաքաղաքում հունվարի 13–ի գիշերը սպասվում է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 0...+2 աստիճան։