ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի , 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անկառավարելի է դառնում. Դավթյան
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավային է, 2-5 մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունվարի 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի
Մայրաքաղաքում հունվարի 13–ի գիշերը սպասվում է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 0...+2 աստիճան։