Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին

Այս տարվա Ամանորը տարբերվում էր նախորդ բոլոր Ամանորներից։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել` պարզելու համար՝ քաղաքացիների համար ինչով է այն տարբերվել և ինչ սպասումներ ունեն 2021-ից։
Sputnik

Երևանում արված հարցախույզը ցույց տվեց, որ մեր քաղաքացների մեծամասնության համար այս Ամանորը տխուր էր, այն դիմավորել են տանը` առանց տոնական տրամադրության։

«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

Մարդիկ ասում էին, որ պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են դարձել։ «Պատերազմից հետո բոլոր օրերն էլ սովորական են ինձ համար, չեն տարբերվում մեկը մյուսից»,- ասաց քաղաքացին։

Այսօր` Հին նոր տարին, ևս սովորական օր է, տոնական տրամադրություն մարդկանց մոտ չկա։

Իսկ նոր` 2021 թվականից սպասումները մեծ են, քաղաքացիների ցանկությունն է, որ խաղաղություն լինի, և հիվանդությունը վերանա։ Նրանք գիտեն` հայ ժողովուրդը ստեղծարար է, խաղաղ պայմաններում ամեն ինչ էլ կարող է ստեղծել։