Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան

Կասկածվողն իր տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։
Sputnik

Ոստիկանության  Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործի նախաքննությունը կասեցվել է

Մասնավորապես հունվարի 8–ին, ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։

«Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված էր և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։Ավելի ուշ պարզվեց՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել էր Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ժամեր անց կասկածվողն իր տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։

Նշանակվել է փորձաքննություն:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: