Հրդեհ Էջմիածին քաղաքում. տարեց տղամարդը տեղում մահացել է, կնոջ վիճակը ծանր է

Հրդեհն Էջմիածնի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքում բռնկվել է գիշերը, դեպքի վայր հասած հրշեջներից այն մարելու համար շուրջ 20 րոպե է պահանջվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոշոր հրդեհ երևանյան տներից մեկի տանիքում. 9 հոգու տարհանել են

Նշվում է, որ ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հունվարի 11-ին` ժամը 02։25-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գեորգի Մ․-ն (ծնված 1935 թ.) տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները Սվետա Խ․-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից