Նորիլսկի ձնահոսքի վայրում քննիչներ են աշխատում. քրեական գործը կփոխվի

Նորիլսկ քաղաքի լեռնադահուկային համալիրի տարածքում տեղի է ունեցել ձնահոսքի հետևանքով ձյան տակ են մնացել մի քանի շինություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քննիչներն աշխատում ձնահոսքի վայրում։
Sputnik

Նորիլսկում ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը երեքի հասնելու կապակցությամբ քննիչները քրեական գործի հոդվածի մի մասը փոխարինել են ավելի ծանրով։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարսկի երկրամասի գլխավոր քննչական վարչությունից։

Նորիլսկում հանգստյան տնակները ձնահոսքի տակ են մնացել․ տեսանյութ

Նոյեմբերի 9-ին` Մոսկվայի ժամանակով մոտ 20։30–ին, Նորիլսկի «Гора отдельная» լեռնադահուկային համալիրի տարածքում տեղի է ունեցել ձնահոսք, ինչի հետևանքով մի քանի շինություն ձյունով է լցվել: ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունից հայտնել  են, որ դեպքի վայր են ժամանել Սիբիրյան տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի ուժերը:

Ավելի վաղ ԱԻՆ-ն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ ձնահոսքի պատճառով երեք մարդ է զոհվել՝ մեկ տղամարդ, մեկ կին և նրանց փոքր երեխան։ Մեկ դեռահաս էլ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխամասում հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ոչ բավարար անվտանգության պահանջներով ծառայություններ մատուցելու համար։

«Քննչական մարմինների կողմից դեպքի սկզբնական հանգամանքները պարզելուց հետո․․․ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 238 հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որն ավելի ուշ վերաորակավորվել է ՌԴ ՔՕ 238 հոդվածի 3-րդ մասի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ)՝ զոհվածների թվի ավելացման կապակցությամբ»,-մանրամասնել են տարածաշրջանային գլխամասում։

Քրեական գործի քննության շրջանակներում հարցաքննվում են վկաներ և ականատեսներ, առգրավվում են քննությանը հետաքրքրող փաստաթղթերը: Սահմանվում է շինությունների պատկանելությունը, կգնահատվի նշված վայրում դրանց գտնվելու իրավաչափությունն ու օգտագործման օրինականությունը:

Նորիլսկում հանգստյան տնակները ձնահոսքի տակ են մնացել․ տեսանյութ