Ադրբեջանն ուզում է հասնել բանավոր համաձայնությունների իրավական ամրագրման. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է հետպատերազմական իրողություններին և դրանցով պայմանավորված քաղաքական զարգացումներին։
Sputnik

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` պաշտոնական տեղեկատվության բացակայությունը շատ ավելի մտահոգիչ է դարձնում բոլոր լուրերը, որոնք կապված են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման հետ։

Ի՞նչ կարելի է սպասել Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից. Կարապետյանը մեկ լուծում է տեսնում

Ըստ նրա` նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած իրադարձություններն ապահովել են վատ ֆոն, ինչն ավելի է մեծացրել հանրության անհանգստությունը։ 

«Ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունից բացի, կան նաև այլ պայմանավորվածություններ, ինչի մասին վկայեց վարչապետն իր վերջին հարցազրույցներից մեկում։ Փաշինյանը դա ձևակերպում է որպես բանավոր փոխըմբռնում, ինչն ինքնին վտանգավոր է դարձնում իրավիճակը, որովհետև բանավոր փոխըմբռնման արդյունքում փաստորեն Հայաստանի Հանրապետությունը և Արցախը զիջել են տարածքներ»,– նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից առաջ ունենք հանձնված տարածքներ, իսկ Ադրբեջանն այդքանով չի բավարարվում, ուստի ցանկանում է հասնել նաև բանավոր համաձայնությունների իրավական ամրագրման։ 

Հայտարարության մեջ «Մեղրի» կամ «միջանցք» բառեր չկան. Փաշինյանի անդրադարձը